AM
5 Նոյեմբեր 2012 - 07:31 AMT

G20 երկրների ԿԲ ղեկավարները վերլուծել են ԱՄՆ ֆինանսական իրավիճակը

Նախօրեին G20 երկրների ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի ղեկավարներն իրենց վերջին հանդիպումը սկսել են հարցերի քննարկումով, որոնք կապված են ԱՄՆ տնտեսության համար ռիսկերի հետ:

2012-ի դեկտեմբերի 1-ից «Քսանյակի խմբի» նախագահությունը Մեքսիկայից անցնում է Ռուսաստանին: Հանդիպումը տեղի է ունենում Մեխիկոյում, սակայն ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Հայտները չի մասնակցում դրան:

Ինչպես հայտարարել է Մեքսիկայի ֆինանսների նախարար Խոսե Անտոնիո Մեադեն, հանդիպմանը քննարկվել է G20-ի անհանգստությունը ԱՄՆ տնտեսության «հարկային անդունդի» վերաբերյալ, որը պայմանավորված է այդ երկրում հարկերի ավելացման խնդրով:

Փորձագետների կարծիքով, հարկերի բարձրացումը և ծախսերի խոշոր կրճատումները կարող են հանգեցնել աշխարհի ամենամեծ տնտեսություններից մեկի ռեցեսիային և որպես հետևանք բացասական ազդել ողջ համաշխարհային արտադրության վրա:

«Քսանյակի խմբի» երկրներին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ 85 տոկոսից ավելին, այս երկրներում բնակվում է աշխարհի բնակչության շուրջ 60 տոկոսը: