AM
5 Նոյեմբեր 2012 - 08:47 AMT

2012 թվականի 9 ամսում Հայաստան է այցելել 603 074 զբոսաշրջիկ, աճը կազմել է 9,4 տոկոս

Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2012թ. հունվար-սեպտեմբերին հանրապետություն են ժամանել 603 074 զբոսաշրջիկներ, 2011թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 9.4%:

2012թ. հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 608 175 մարդ կամ 2011թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 11.4%: