AM
5 Նոյեմբեր 2012 - 09:39 AMT

Orange Արմենիան հանդես է գալիս հեղափոխական առաջարկով` համատեղել ձայնային և ինտերնետ ծառայությունները

Orange Արմենիան իր երրորդ տարեդարձի առթիվ հանդես է գալիս երեք նոր առաջարկներով : Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց Orange Արմենիայի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: «Մեր բաժանորդներն արդեն սովորել են, որ ամեն տարի ընկերությունն իր տարեդարձը նշում է բոլորի հետ` ներկայացնելով նոր ու գրավիչ առաջարկներ : Այս տարի առաջարկներն ուղղված են նաև նրանց, ովքեր դեռ մեր բաժանորդը չեն, սակայն ակնկալում են այն առաջարկը, որը դեռ ոչ մի ընկերություն չի արել»,- ասաց նա :

Մկրտչյանի խոսքով` Orange Արմենիայի առաջին թարմ առաջարկը վերաբերում է ձայնային ծառայությունների ոլորտին:

«Ուղիղ մեկ ամիս` մինչև դեկտեմբերի 5-ը, պլատինե, ոսկե, արծաթե և բրոնզե համարները Orange-ում կարելի կլինի ձեռք բերել անվճար` պարզապես միանալով «Խոսենք» կանխավճարային ծառայությանը կամ բաժանորդագրվելով Թիթեռ, Պանտերա կամ Դելֆին ամսական բաժանորդագրություններին : Այսպես, կանխավճարային նոր բաժանորդները կստանան բրոնզե և արծաթե համարներ ընդամենը հաշիվը 1 000 դրամով լիցքավորելու, իսկ ամսական բաժանորդագրություններին միացողները ձեռք կբերեն անվճար ոսկե կամ պլատինե հեռախոսահամար` 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում»,- նշեց նա` հավելելով, որ այդ առաջարկի շրջանակում կարելի է նաև ձեռք բերել ներկա ոչ Orange հեռախոսահամարները` 055 կամ 095 կոդերով:

«Ինտերնետի բաժանորդների համար ընկերությունն էականորեն ավելացրել է Ինտերնետ Հիմայի բոլոր սակագնային պլաններում ներառված գերարագ ինտերնետի փաթեթները, ինչպես նաև առաջարկում է ձեռք բերել արդեն մինչև 21.6Մբ/վ արագություն ապահովող մոդեմը մեկ դրամով` Ինտերնետ Հիմա 9000 և ավելի բարձր սակագնային պլաններին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում»,- ասաց Արամ Մկրտչյանը` հիշեցնելով, որ Orange-ը միակ օպերատորն է Հայաստանում, որն ապահովում է մինչև 21.6Մբ/վ արագությամբ ցանց Հայաստանի իր ողջ ծածկույթում:

Վերջում Orange Արմենիայի Մարքեթինգի տնօրենը ներկայացրեց ընկերության հեղափոխական առաջարկը: «Orange ընկերությունն առաջինը Հայաստանում առաջարկում է համատեղել ձայնային և ինտերնետ ծառայությունները և մշտապես ստանալ զեղչեր : Միաժամանակ ձեռք բերելով Orange Ինտերնետ և Թիթեռ, Պանտերա կամ Դելֆին ամսական բաժանորդագրություններից մեկը` այսուհետ բաժանորդներն մշտապես ամեն ամիս կստանան 500-ից 3 000 դրամ զեղչ:

Առաջարկից կարող են օգտվել նաև Orange-ի ներկայիս բաժանորդները, ովքեր արդեն ունեն ձայնային ծառայությունների ամսական բաժանորդագրություն և/կամ ինտերնետի բաժանորդագրություն»,- տեղեկացրեց նա: