Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը հակասություններ և մրցակցություն չի տեսնում Հայաստանի ՀԱՊԿ-ին անդամակցելու և ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու մեջ: Այդ մասին ամերիկացի դիվանագետը հայտարարեց լրագրողներին «Համագործակցային անվտանգության ամրապնդումը. ՆԱՏՕ-ի Նոր գործընկերային քաղաքականության հավելյալ ներդրում» սեմինարի ժամանակ, որն անցնում է Հայաստանում ՆԱՏՕ շաբաթվա շրջանակներում: Ըստ նրա, «սառը» պատերազմն արդեն ավարտվել է և Հայաստանը, համագործակցելով Ռուսաստանի և ՀԱԿՊ հետ, նաև ՆԱՏՕ-ի գործընկերն է, ինչպես և ՀԱՊԿ մյուս անդամները, այդ թվում նաև Ռուսաստանը:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանը, ապա, ըստ Հեֆֆերնի, այն զարգանում է մի քանի ուղղություններով՝ խաղաղարար գործունեություն և պաշտպանական ոլորտի բարեփոխումներ, այդ թվում ՀՀ ԶՈւ պրոֆեսիոնալիզմի բարձրացում:
Նա նաև նշեց, որ ԱՄՆ ու Ռուսաստանի միջև մրցակցություն չկա, երկրները համագործակցում են Հարավային Կովկասի խնդիրների լուծման հարցում, հատկապես սերտ են համագործակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:






