Apple երեք օրում վաճառել է բոլոր տեսակների 3 մլն iPad պլանշետներ այն պահից ի վեր, երբ վաճառքի է դրել iPad mini-ի նոր մոդելը, հաղորդում է Associated Press-ը` մեջբերելով ընկերության հայտարարությունը:
iPad mini-ի վաճառքը մեկնարկել է նոյեմբերի 2-ին, սկզբնական գինը 329 դոլար է:
Apple-ի նորույթների իրացումը տեղի է ունենում աշխարհի 34 երկրներում, ներառյալ ԱՄՆ-ը, Ճապոնիան, Եվրոպայի երկրները: