Ռուսաստանում բնակվող միլիոնավոր հայությանը ներկայացնող, Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) կոչ է արել Հայաստանի իշխանություններին եւ ընտրական գործընթացներին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին «գործել օրենքի եւ ժողովրդավարական կանոնների եւ ընթացակարգերի շրջանակներում»: ՌՀՄ-ի այսօր տարածած հայտարարության մեջ նշվում է հանդուրժողականության եւ քաղաքակիրթ երկխոսության մթնոլորտի պահպանման կարեւորությունը եւ ընդգծվում է, որ «հանրապետությունում քաղաքական իրադրության ցանկացած ապակայունացում հղի է անկանխատեսելի հետեւանքներով ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ աշխարհի հայկական համայնքների համար»: