AM
27 February 2003 - 15:20 AMT

ՎԱՂԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵՐԹ ՆՎԻՐՎԱԾ ՍՈՒՄԳԱԻԹԻ ՋԱՐԴԵՐԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Վաղը Երեւանում տեղի կունենա երթ` նվիրված Սումգաիթում հայերի զանգվածային ջարդերի եւ սպանությունների 15-ամյակին: Այդ երթին, որը կընթնանա Բարեկամության հրապարակից մինչեւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, կմասնակցեն Հայաստանի եւ Երեւանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ հակահայկական ջարդերի կիզակետը Ադրբեջանում եղավ 1988 թվականի փետրվարի վերջին Սումգաիթում, որի ժամանակ զոհվեցին եւ վիրավորվեցին հայազգի հարյուրավոր քաղաքացիներ: