ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից մատուցվող ինտերնետ ծառայությունների սակագների վերանայման մասին հարցը։
Ընկերությունն առաջարկում է նոր սակագներ՝ բոլոր ինտերնետ-բաժանորդների համար, որոնք կգործեն շատ շուտով։ Նիստում հստակ ժամկետներ չեն նշվել՝ տեխնիկական մի քանի խնդիրների լուծմամբ պայմանավորված, բայց հավաստիացրել են, որ շատ չեն ուշանա՝ շուրջ 15 օրից։
և այսպես՝ DSL մոդեմով ինտերնետի նվազագույն արագությունը կկազմի մինչև 512 /512 կբիթ/վրկ՝ նախկին 128 կբիթ/վրկ-ի փոխարեն։ Նվազագույն՝ 512/512 կբիթ/վրկ արագությամբ ինտերնետ ունենալու համար, որի գինը հիմա կազմում է 7 399 դրամ, բաժանորդները կվճարեն 3 000 դրամ, որից քիչ ավելի վճարում են հիմա 128 կբիթ/վրկ արագության համար։ Ի դեպ, ներկայումս, ինչպես նշվեց նիստում, բաժանորդների մոտ 80 տոկոսը օգտվում է 128 և 256 կբիթ/վրկ արագությամբ կապից։
Մինչև 1024/1024 կբիթ/վրկ արագությամբ ինտերնետի սակագինը կկազմի 4 200 դրամ՝ ներկայիս 9 399 դրամի փոխարեն, մինչև 2048/1024 կբիթ/վրկ-ի դեպքում՝ 5 600 դրամ՝ 12 399-ի, մինչև 3072/1024 կբիթ/վրկ-ի դեպքում՝ 7 600՝ 15 399 դրամի, մինչև 6144 /1024 կբիթ/վրկ-ի դեպքում՝ 14600 դրամ՝ 22 399 դրամի փոխարեն։
Փոխվելու են նաև օպտիկամանրաթելային մալուխով ինտերնետի սակագները. այստեղ նույնպես նվազագույն արագություն է սահմանվում 512 /512 կբիթ/վրկ-ն, որի համար բաժանորդները կվճարեն 3 400 դրամ՝ գործող 7399-ի փոխարեն։ Մինչև 1024/1024 կբիթ/վրկ արագությամբ ինտերնետի սակագինը կկազմի 4 400 դրամ՝ ներկայիս 9 399 դրամի փոխարեն, մինչև 2048/1024 կբիթ/վրկ-ի դեպքում՝ 5 800 դրամ՝ 12 399-ի, մինչև 3072/1024 կբիթ/վրկ-ի դեպքում՝ 7 800՝ 15 399 դրամի, մինչև 6144 /1024 կբիթ/վրկ-ի դեպքում՝ 14800 դրամ՝ 22 399 դրամի փոխարեն։ Օպտիկամանրաթելային մալուխով ինտերնետի նոր արագություն է սահմանվում՝ մինչև 10240/10240 կբիթ/վրկ, որի համար բաժանորդը կվճարի 18 000 դրամ։