AM
27 February 2003 - 14:59 AMT

ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Փետրվարի 26-ի երեկոյի դրությամբ վարչական պատասխանատվության են ենթարկվել Երեւանում ընդդիմադիր հանրահավաքների եւ երթերի134 մասնակից: Հայաստանի արդարադատության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, այդ իրավական հետեւանքները առաջացել են ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ oրենսգրքի մի շարք հոդվածների խախտման պատճառով, այդ թվում` հասարակական կարգը խախտելու եւ իրավապահ մարմինների աշխատակիցներին չենթարկվելու վերաբերյալ: Վարչական պատասխանատվության ենթարկված անձանց ընդհանուր քանակից 78-ը ենթարկվել են մինչեւ 15 oր ժամկետով ազատազրկման, իսկ 56-ը` տուգանվել են: Աղբյուրի համաձայն, ձերբակալվածներից 24-ը նախկինում քրեական ատասխանատվության են ենթարկվել տարբեր օրինախախտումների, այդ թվում` խուլիգանության, սպանության, դրամանենգության, ապօրինի զենք պահելու համար: