AM
8 Նոյեմբեր 2012 - 12:20 AMT

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 408,56 դրամ

Նոյեմբերի 8-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,650 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 408,56 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409,80 դրամ:

Ընդ որում, նոյեմբերի 8-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 408,56 դրամ, նոյեմբերի 7-ի համեմատ ավելանալով 0.63 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 520,22 դրամ է` նվազելով 3.52 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 12,95 դրամ՝ նվազելով 0,08 դրամով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: