AM
8 November 2012 - 16:02 AMT

Samsung ընկերության Galaxy S III սարքը 2012-ի 3-րդ եռամսյակում դարձել է աշխարհի ամենատարածված սմարթֆոնը

Samsung ընկերության Galaxy S III սարքը 2012-ի 3-րդ եռամսյակում դարձել է աշխարհի ամենատարածված սմարթֆոնը, ասվում է Strategy Analytics-ի հաշվետվությունում: 2012-ի օգոստոս-հոկտեմբերին Samsung-ն առաքել է 18 մլն Galaxy S III սմարթֆոններ: Առաքումների ծավալով երկրորդ տեղում է iPhone 4S-ը (16,2 մլն): Այսպիսով, Galaxy S III-ը զբաղեցրել է շուկայի 10,7 տոկոսը, իսկ iPhone 4S-ը՝ 9,7 տոկոսը:

Երրորդ եռամսյակում iPhone 4S-ի առաքումների ծավալների նվազեցումը կապված է iPhone 5-ի լույս տեսնելու հետ: Մինչև նոյեմբերի վերջ Apple-ը վաճառել է վեց միլիոն iPhone 5, ինչը համապատասխանում է շուկայում նրա բաժնի 6 տոկոսին: