AM
9 Նոյեմբեր 2012 - 07:22 AMT

Նավթն էժանանում է ԱՄՆ ընտրությունների արդյունքների և եվրագոտու համար մտավախությունների ֆոնին

Նավթի համաշխարհային գները նվազում են ԱՄՆ ընտրությունների արդյունքների և եվրագոտու տնտեսության համար մտավախությունների ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:

Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,97 դոլարով կամ 2,22 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 86,74 դոլար: Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,68 դոլարով կամ 1,51 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 109,39 դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Չորեքշաբթի օրը Եվրահանձնաժողովը նվազեցրել է 2013-ի եվրագոտու իրական ՀՆԱ աճի կանխատեսումը 1,0 տոկոսից մինչև 0,1 տոկոս: