AM
9 Նոյեմբեր 2012 - 12:49 AMT

Մինչև 2012թ ավարտը Կոնվերս Բանկի քարտապանների թիվը կարող է հասնել 90 000-ի

Տարեսկզբի համեմատ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի քարտապանների թիվը աճել է 70 տոկոսով: «Այսօրվա դրությամբ մենք ունենք 82500 քարտապան` 2012-ի սկզբի 49000-ի համեմատ»,-Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Այդ առնչությամբ Տիգրան Դավթյանը վստահություն է հայտնել, որ քարտապանների թվաքանաքի աճի նման տեմպերը կպահպանվեն մինչև տարեվերջ և կշարունակվեն նաև 2013-ին: «2012-ի արդյունքում ակնկալում ենք ակտիվ քարտապանների թվաքանակի աճ` մինչև 90 000»,-հավելել է նա:

Նոյեմբերի 9-ին Կոնվերս Բանկի VISA քարտերով, քարտապանները կհավաքեն «գոլեր» և հնարավորություն կստանան շահելու Կոնվերս Բանկի գլխավոր մրցանակը՝ երկու անձի համար նախատեսված եռօրյա ուղևորություն դեպի Մադրիդ և հնարավորություն դիտելու էլ-կլասիկոն՝ «Ռեալ Մադրիդ – Բարսելոնա» ֆուտբոլային խաղը՝ 2013թ. մարտի 3-ին: Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է պարզապես ցանկացած գնման դիմաց վճարել Կոնվերս բանկի Վիզա քարտով և յուրաքանչյուր 1000 դրամը գերազանցող գործարքի դիմաց վաստակել 1 «գոլ»:

Ինչ վերաբերում է քարտերով արված գործարքների ծավալներին, ապա 2012-ի սկզբին այդ թիվը կազմել է 670 մլն դրամ, իսկ այսօրվա դրությամբ արդեն 1 մլրդ դրամ: