AM
27 February 2003 - 14:23 AMT

ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԿՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿԿԱՅԱՆԱ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆԻ ՎԵՐՋՈՒՄ

Հեռուստաբանավեճը երկրորդ փուլ անցած Հայաստանի նախագահի երկու թեկնածուների միջեւ կկայանա մարտի 3-ին 21:30: Բանավեճը ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի միջեւ, «Արկա» գործակալության հաղորդագրության համաձայն, կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ հինգ մասնավոր հեռուստաալիքներով: Նշենք, որ նախագահության թեկնածուների նախընտրական քարոզչությունը սկսվել է փետրվարի 26-ին եւ ավարտվելու է մարտի 3-ին: ՀՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մարտի 5-ին: