Նոյեմբերի 5-9-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,793,622 ԱՄՆ դոլար 407.15 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 83,809,542 ԱՄՆ դոլար 408.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 7,210,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 409.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 2,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 408.64 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 40.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 54 մլն ԱՄՆ դոլար, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը:






