Աշխարհի խոշորագույն առցանց Wikipedia հանրագիտարանը հնարավորություն է տալիս իր գրանցված օգտատերերին լրացնել հոդվածները տեսանյութերով, հայտնում է Wikipedia մամլո ծառայությունը:
Տեսաբովանդակության ինտեգրման նախագիծը մեկնարկել էր դեռ 2008թ. գործարկումը մի քանի անգամ հետաձգվեց տեխնիկական պատճառներով:
Տեսանյութը հնարավոր կլինի վերարտադրել Kaltura տեսանվագարկիչի միջոցով:
Նախագծի հովանավորներն են Kaltura open-source video platform-ն ու Google-ը:
Այժմ Wikipedia-ում մոտ 15 հազար տեսահոլովակ կա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: