AM
26 February 2003 - 18:06 AMT

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐ ՇԱՆՍԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ

Հայաստանում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները վստահություն են ներշնչում երկրորդ փուլում իմ հաղթանակի նկատմամբ: Այս մասին ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ ներկայիս իրադրությունը շատ նման է 1998թ. նախագահական ընտրություններին: «Այն ժամանակ ընտրազանգվածի նման ակտիվ մասնակցությամբ ես ստացել էի ընտրողների 38,8%, իսկ այժմ այդ թիվը կազմում է 49%»,- ասել է նախագահը: Ռոբերտ Քոչարյանը գտնում է, որ «ընտրությունների երկրորդ փուլում նա կստանա ձայների անհրաժեշտ քանակ` համոզիչ հաղթանակի համար: