AM
14 Նոյեմբեր 2012 - 09:06 AMT

Ֆինանսների նախարարը մեկնել է Կոտ դ’Իվուար

Նոյեմբերի 14-16-ը Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) 16-րդ համագումարին մասնակցելու նպատակով Կոտդ’Իվուարի Հանրապետություն է մեկնել ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նախարարը համագումարին հանդես է գալու որպես ՄԶԸ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի վարկառուների նորանշանակ ներկայացուցիչ: Համագումարի ընթացքում քննարկվելու են Համաշխարհային բանկի շրջանակներում իրականացվող ծրագրերը, դրանց առնչվող հիմնահարցերը և այլն: