AM
15 November 2012 - 08:25 AMT

«Վիրավոր Հայաստան» ֆոտոշարքը Վիեննայի մրցույթի հաղթողն է

Ամփոփվել է Վիեննայի միջազգային ֆոտոմրցանակաբաշխությունը, որին մասնակցել են 63 երկրի ներկայացուցիչներ: Ինչպես հայտնում է artmediaagency կայքը, առաջին մրցանակին արժանացել է Անտոնելլա Մոնզոնին «Վիրավոր Հայաստան» լուսանկարների շարքով: Ֆոտոշարքում Անտոնելլան իր սերն է արտահայտում Հայաստանի նկատմամբ, և ցույց տալիս հայերի կյանքն իր աչքերով: Նա արժանացել է 4000 եվրո մրցանակի:

Անտոնելլա Մոնզոնիի և մրցույթի մյուս դափնեկիրների ցուցահանդեսը տեղի կունենա նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 15-ը: