Նավթի համաշխարհային գներն աճել են` Գազայի հատվածում իրավիճակը սրվելուց հետո: Այս մասին վկայում են առք ու վաճառքի տվյալները:
Brent Crude Oil մակնիշի նավթի արժեքը բարձրացել է մինչև 1.14 դոլար` մեկ բարելի դիմաց` 108.48 դոլար: WTI մակնիշի նավթի գինը աճել է 0.94 դոլարով` մեկ բարելի դիմաց մինչև 86.32 դոլար:
Չորեքշաբթի օրը Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի գրոհայինների դեմ լայնածավալ ռազմական օպերացիաների իրականացման մասին:
Մի շարք համաշխարհային առաջնորդներ կոչ են արել կողմերին դադարեցնել բախումները: Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին ետ է կանչել Իսրայելում իր երկրի դեսպանին և դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին և ԱՊԼ-ին` պահանջելով արտակարգ նիստ գումարել` Գազայում տիրող իրավիճակը քննարկելու համար:






