AM
15 November 2012 - 15:43 AMT

Apple-ն արգելել է iOS-ի մշակողներին խաղերի անվանումներում օգտագործել memory բառը

Apple-ը նախազգուշացրել է iOS պլատֆորմի համար ծրագրեր մշակողներին խաղերի անվանումներում memory բառն օգտագործելու անթույլատրելիության մասին: Այն դեպքում, եթե նրանք չկատարեն այդ պահանջը, նրանց կողմից տեղադրված հավելվածները կարող են հեռացվել App Store-ից: Կորպորացիան ստիպված էր նման քայլի գնալ գերմանական Ravensburger ընկերության պատճառով, որը խաղերի համար Memory ապրանքանիշի սեփականատերն է:

Ընկերությունն առայժմ չի մեկնաբանել պահանջը, որի համաձայն անհրաժեշտ է փոխել խաղերի անվանումը կամ ջնջել դրանք կատալոգից, հաղորդում է Onliner-ը: