Կիբերհանցագործներն ակտիվ կերպով օգտագործում են Skype-ի կոտրած աքաունթները տեղեկատվություն գողանալու, վնասակար ծրագրային ապահովում տարածելու համար, ՌԻԱ Նովոստիին պատմել է Group-IB տեղեկատվական անվտանգության միջադեպերի հետաքննության բաժնի մասնագետ Մաքսիմ Սուխանովը:
Չորեքշաբթի օրը լայն արձագանք է ստացել Skype ծրագրի վտանգավոր խոցելիությունը: Իմանալով միայն էլեկտրոնային փոստի հասցեն, կիբերհանցագործը կարող է գողանալ նրա գրությունները և օգտագործել չարամիտ նպատակներով: