Աբխազական հատվածի վերականգնումը անհրաժեշտ էր և նախկինում, հայտարարել է ՌԴ ԱԳ առաջին փոխնախարար Անդրեյ Դենիսովը, հայտնում է «Գոլոս Ռոսիին»:
«ՉԷ որ և 90-ականներին, և դրանից հետո, ես նկատի ունեմ մինչ ռուս-վրացական հարաբերությունների սրումը 2008թ. իրադարձություններից հետո, այդ նախագծերը բազմիցս են քննարկվել: Եվ բոլորին հայտնի է ու հասկանալի, թե որքան կարևոր կլինի Հայաստանի համար այս նախագիծը՝ երկաթուղային հաղորդակցության վերականգնման նախագիծը: Դե, եթե հանգամանքները թույլ տան, մենք, անշուշտ, ուրախ կլինենք վերսկսել այդ նախագիծը: Ամեն դեպքում ռուսական կողմը պատրաստ է դրան և ամեն ինչ կանի, որպեսզի դա ստացվի»,-ասել է Դենիսովը:
Աբխազական երկաթուղու հնարավոր վերագործարկման մասին հայտարարեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Այդ ճանապարհի վերագործարկման դեպքում Հայաստանը Այրում-Սադախլո կցման միջոցով կկարողանա շարունակել երկաթուղային հաղորդակցությունը Փոթիից մինչև Կրասնոդար և հեռուն:
Երկաթուղու աբխազական հատվածը փակ է Հայաստանի ու Վարստանի համար 1992թ. օգոստոսի 14-ից, երբ պայթեցվեց Ինգուրի գետի վրայի կամուրջը, որը բաժանում է Վրաստանն Աբխազիայից:






