Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի 21 կազմակերպությունների, պետական մարմինների և երիտասարդական նախաձեռնությունների մոտ 50 ներկայացուցչից բաղկացած հայկական պատվիրակությունը մասնակցում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող 5-րդ ամենամյա Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը (GITI): Հայկական ՏՏ ոլորտի կազմակերպությունների և նախաձեռնությունների մասնակցության նպատակն է խթանել Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջխաղացումը` որպես հուսալի և արդյունավետ միջավայր ներդրողների համար, ապահովել «Made in Armenia» բրենդի առաջխաղացումը, ձեռք բերել նոր գործընկերներ:
Հայկական պատվիրակության մասնակցությունը միջոցառմանը կազմակերպում և համակարգում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը (EDMC):
Հայկական պատվիրակության մեջ ներառված են X-tech, Gallery Systems, IT Micronetworks, Instigate, Locator, Innovative Greenhouse, Bestsoft, Norma Plus, Armenian Datacom Company, Universal Systems ընկերությունները, ինչպես նաև Մայքրոսոֆտ Ինովացիոն Կենտրոնը, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, Տրանսպորտի և կապի, Էկոնոմիկայի նախարարությունների, երիտասարդ տեխնոլոգիական թիմերի ներկայացուցիչներ:






