Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Հայաստանում փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների եզրափակիչ արձանագրությունը: Համաձայն փաստաթղթի, ընտրություններին մասնակցած Հայաստանի 1 416 357 քաղաքացու ձայները բաշխվել են հետեւյալ կերպ` Ռուբեն Ավագյան («Միավորված հայեր» կուսակցություն)` 5788 ձայն (0,4%), Արտաշես Գեղամյան («Ազգային միաբանություն» կուսակցություն)` 250 145 ձայն (17,7%), Ստեփան Դեմիրճյան (Հայաստանի ժողովրդական կուսակցություն)` 399 757 (28,2%), Արամ Կարապետյան («Հեռանկար» կենտրոնի տնօրեն)` 41 795 (3,0%), Արամ Հարությունյան («Ազգային համաձայնություն»)` 1272 (0,1%), Վազգեն Մանուկյան (Ազգային ժողովրդավարական միություն)` 12 904 (0,9%), Գառնիկ Մարգարյան («Հայրենիք եւ պատիվ» կուսակցություն)` 3034 (0,2%), Ռոբերտ Քոչարյան (քաղաքացիական նախաձեռնություն)` 700 808 (49,5%): Այսպիսով, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի, մարտի 5-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը` երկրի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիճյանի մասնակցությամբ: