Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեարկության վերջնական արդյունքների ընդհանրացման նախագիծը: Համաձայն ԿԸՀ-ի` քվեարկության արկղներում եղել է 1 462 383 քվեաթերթիկ: Դրանցից 36 160-ը անվավեր են ճանաչվել: Համաձայն ներկայացված նախագծի ` գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստացել է 700 808 (49,48%) ընտրաձայն, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը` 399 757 (28,22%) ընտրաձայն: «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի օգտին քվեարկել է 250 145 ընտրող, որը կազմում է ձայների 17,66%: Բոլորին դեմ քվեարկել է 9866 քաղաքացի: Վերջնական տվյալների ընդհանրացման նախագիծն այսօր պետք է հաստատվի ՀՀ ԿԸՀ-ի կողմից: