AM
20 Նոյեմբեր 2012 - 08:48 AMT

TRACECA-ի մասնակիցներն ավտոմոբիլային հաղորդակցությունում կստեղծեն բազմակողմանի թույլտվությունների համակարգ

TRACECA-ի (Եվրոպա-Կովկաս-Ասիա) տրանսպորտային միջանցքի տարանցիկ պոտենցիալի զարգացման նպատակով նրա մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել տեխնիկական փաստաթուղթ մշակել` միջազգային ավտոմոբիլային հաղորդակցությունում բազմակողմանի թույլտվությունների համակարգ ստեղծելու համար, ասվում է TRACECA-ի կայքում տեղադրված հաղորդագրությունում:

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել TRACECA-ի միջկառավարական հանձնաժողովի քարտուղարության մշտական նիստի ընթացքում, որն ընթացել է նոյեմբերի 5-8-ը Քիշնևում:

«Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում ավտոմոբիլային ճանապարհների էլեկտրոնային քարտերի մշակման նախագծի իրագործումը կապահովի անվտանգության ապահովում և երթևեկության ժամանակի կրճատում»,- նշվում է հաղորդագրությունում:

Ներկա պահին TRACECA-ի անդամ երկրներն են Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Հայաստանը, Մոլդովան, Ռումինիան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Իրանը, Թուրքիան, Ուկրաինան: