Չարտոնված հանրահավաքներին եւ երթերին մասնակցելու համար փետրվարի 25-ի դրությամբ Հայաստանում վարչական պատասխանատվության է ենթարկվել Հայաստանի 107 քաղաքացի: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են Հայաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունում, նրանցից կալանքի է ենթարկվել 56 մարդ, մնացածը` տուգանվել են: Համաձայն աղբյուրի, ձերբակալվածների շարքում զգալի թիվ են կազմում ավելի վաղ խուլիգանության, կողոպուտի, զենքի ապօրինի պահման, թմրանյութերի վաճառքի համար քրեական պատասխանատվության ենթարկված անձիք: