AM
25 February 2003 - 17:13 AMT

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՇՏԱԲՈՒՄ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է ՁԱՅՆԵՐԻ 42 ՏՈԿՈՍԸ

Թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 19-ի ընտրություններում հավաքել է ձայների 42 տոկոսը: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, վկայակոչելով շտաբի հաշվարկները Սարգսյանն ավելացրել է, որ «այդ թիվը սրընթաց նվազում է»: Նրա խոսքերով, ԿԸՀ-ն իրավունք չուներ հայտարարել երկրորդ փուլ անցկացնելու մասին` հիմնվելով ընտրությունների նախնական արդյունքների վրա: Այսօր ժամը 17-ին ԿԸՀ-ն պետք է հրապարակի նախագահական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները: Հիշեցնոնք, որ համաձայն ԿԸՀ նախնական տվյալների, գործող նախագահն ընտրություններում ստացել է ընտրաձայների 49.8 տոկոսը: