AM
22 Նոյեմբեր 2012 - 07:22 AMT

Նավթը թանկանում է ԱՄՆ-ում հումքի պաշարների վերաբերյալ վիճակագրության ֆոնին

Նավթի համաշխարհային գները նոյեմբերի 22-ին բարձրանում են ԱՄՆ մեծածախ պահեստներում հումքի պաշարների վերաբերյալ վիճակագրության ֆոնին, ինչպես նաև Չինաստանի վերամշակող արդյունաբերության գործնական ակտիվության մասին տվյալների, վկայում են սակարկությունների տվյալները:

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.01 դոլարով կամ 0.01 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 11.87 դոլար: WTI տեսակի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.19 դոլարով կամ 0.17 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 87.55 դոլար:

«Չինաստանում հիմնարար տնտեսական ցուցանիշներն աճում են, իսկ դա նշանակում է, որ երկրին կպահանջվի նավթ»,- ասել է Astmax Investment Management Inc-ի գլխավոր մենեջերը Տեցու Եմորին: Փորձագետի խոսքով, գների աճը կապված է նաև Գազայի հատվածում լարվածության հետ: