ԲՀԿ-ում մտածել են, որ Գագիկ Ծառուկյանը ավելի շատ ձայն կարող է ստանալ, քան Վարդան Օսկանյանը: Ըստ ԱԺ ՀՀԿ Խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի՝ Գագիկ Ծառուկյանը կարող է ձայներ հավաքել, բայց, միևնույն է, ֆավորիտը Սերժ Սարգսյանըն է: Այս մասին ՀՀԿ-ական պատգամավորն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկա նախագահական ընտրություններում առաջարկել էր Վարդան Օսկանյանի թեկնածությունը, իսկ ԲՀԿ-ականները՝ Գագիկ Ծառուկյանի: «Մեր կարծիքով` մեր ժողովրդի բանականությունը առողջ է, հստակ: Սերժ Սարգսյանը կունենա ընդդիմադիրներ, սակայն նրանք պետք է պայքարեն երկրորդ տեղի համար, իսկ երկրորդ տեղում, հավանաբար, կհայտնվի ԲՀԿ-ի թեկնածուն»,- ասաց Մկրտիչ Մինասյանը: Ըստ նրա՝ եթե անգամ լինի միասնական թեկնածու, ապա նա նույնպես պետք է երկրորդ տեղի համար պայքարի:






