Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն այսօր հյուրընկալել էր առաջին միկրոպրոցեսորի նախագծող, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2012թ. մրցանակի դափնեկիր, Synaptics ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինին:
Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում նրա համաշխարհային ներդրման համար և ՀՊՃՀ այցի առիթով բուհի Գիտական խորհրդի որոշմամբ Ֆեդերիկո Ֆաջինին շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում:
ՀՊՃՀ ռեկտորը նրան ներկայացրեց համալսարանի պատմությունը, իսկ գիտնականը մասնագիտական կարճ դասախոսություն ներկայացրեց, որից հետո պատասխանել է այն լսող առաջատար բուհերի ռեկտորների, ԳԱԱ ներկայացուցիչների, ավագ հետազոտողների, դասախողների և ուսանողների հարցերին:






