AM
22 Նոյեմբեր 2012 - 11:57 AMT

«Արմավիա» ավիաընկերությունը նոր սեփականատեր է ընտրում

Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը քննարկում է առաջարկները, որոնք ստացվել են շահագրգիռ գնորդների կողմից:

«Գնորդների կողմից ավիաընկերությունը ձեռք բերելու հետաքրքրությունը մեծ է, մենք դիտարկում ենք տարբեր երկրների ներկայացուցիչների բազմաթիվ առաջարկները»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արմավիա» ավիաընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան:

Այսօր «Ժամանակ» թերթը գրել էր ավիաընկերության վաճառքի հավանականության մասին:

Միաժամանակ, Նանա Ավետիսովան նշել է, որ ավիաընկերության ղեկավարության համար կարևորագույն խնդիր է հուսալի գործընկերը: «Գլխավորը, որպեսզի «Արմավիայի» վաճառքի մասին գործարքը բխի Հայաստանի շահերից»,- ասել է ավիաընկերության մամլո քարտուղարը: