ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նոյեմբերի 22-23-ը գտնվելու է Ֆրանկֆուրտում` Ֆրանկֆուրտի Եվրոպական բանկային 22-րդ կոնգրեսին մասնակցելու համար: ԿԲ նախագահի հետ Ֆրանկֆուրտ են մեկնում ՀԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը:
Կոնգրեսին հիմնական զեկույցներով հանդես են գալու Եվրոպական Կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին, Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շաուբլը, Բունդեսբանկի նախագահ Յենս Վեյդմաննը:
Այցի ընթացքում նախատեսված են ԿԲ նախագահի հանդիպումներ եվրոպական մի շարք կենտրոնական բանկերի, ինչպես նաև ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ:






