Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը նախորդ օրը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Փերինային: Ամերիկյան դիվանագետը, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Ալիեւին տեղեկացրել է ՄԽ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից համանախագահների հետ իր հանդիպման մասին: Զրույցի ընթացքում Ալիեւը հայտարարել է ղարաբաղյան հակամարտությունը ներկայիս վիճակով պահպանելու անհնարինության մասին, ընդգծելով, որ վերջապես եկել է այն կարգավորելու ժամանակը: