AM
25 February 2003 - 14:03 AMT

ԱՄՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՀՊԱՆԵԼ

Միացյալ Նահանգները Հայաստանի քաղաքական ուժերին կոչ են անում «հանգստություն պահպանել» եւ մարտի 5-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացնել «արդար եւ բացարձակ թափանցիկ ձեւով, որը նախատեսում է նաեւ ձայների հաշվարկման արդյունքների մասին ճշգրիտ եւ արագ հաշվետվություն բոլոր մակարդակներում»: Այդ մասին Վաշինգտոնում «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի թղթակցին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Վաշինգտոնի վարչակազմի անունից նա Հայաստանի բնակչությանը շնորհավորել է ընտրությունների առաջին փուլում «մասնակցության բարձր մակարդակի» կապակցությամբ: Նրա խոսքերով` Վաշինգտոնը կիսում է ԵԱՀԿ եւ ԵԽԽՎ դիտորդների տեսակետն առաջին փուլի վերաբերյալ, որն, ըստ նրանց, ընդհանուր առմամբ գնահատվել է «հանգիստ եւ կազմակերպված»: Միեւնույն ժամանակ, համաձայն ԵԱՀԿ, ԵԽԽՎ եւ ԱՄՆ փորձագետների գնահատականների, «ձայների հաշվարկման գործընթացն աչքի էր ընկնում թերություններով, եւ ընտրական գործընթացը որոշ կարեւոր առումներով չհասավ միջազգային չափանիշներին»: