«ՎԿոնտակտե» սոցցանցը թույլ է տվել օգտատերերին մեդիակոնտենտ ամրագրել մեկնաբանություններին: Նորարարությունը գործարկվեց նոյեմբերի 23-ի երեկոյան:
Մեկնաբանություններում այժմ կարելի է լուսանկարներ, տեսահոլովակներ, երաժշտություն ու փաստաթղթեր տեղադրել: Բացի այդ, եթե հղում անել արտաքին ռեսուրսին, «ՎԿոնտակտե»-ն ցույց կտա այդ էջի մի փոքր նկարագրությունը: