Ռուսաստանի խոշորագույն ալմաստ արտադրողի` «ԱԼՌՈՍԱ» բաժնետիրական ընկերության կառավարումն ընդունել է 2013-ին ընկերության արտադրական և ֆինանասական պլանը, որով նախատեսվում է 0.3 տոկոս ալմաստի արդյունահանման աճ` մինչև 34.5 մլն կարատ, իրացման ծավալը կպահպանվի 2012-ի սպասելի մակարդակում` 4.5 մլրդ դոլար, ասվում է ընկերության հաղորդագրությունում:
«ԱԼՌՈՍԱ» ԲԸ-ի ռազմավարական խնդիրն արդյունաբերական ծրագրի իրացման ոլորտում ստորգետնյա հանքերի շինարարությունն է: 2013-ին ստորգետնյա ճանապարհով արդյունահանվող հանքաքարի ծավալը կաճի ավելի քան 15 տոկոսով ընթացիկ տարվա համեմատ: 2013-ին շուրջ 10 մլն կարատ ալմաստներ կարդյունահանվեն ստորգետնյա հանքավայրերում:






