Նոյեմբերի 26-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում կատարվել է 3.900 մլն դոլարի առք և վաճառք 1 դոլարի դիմաց 406.01 դրամ միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.10 դրամ:
Նոյեմբերի 26-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406,30 դրամ` նոյեմբերի 23-ի համեմատ կրճատվելով 0,07 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 526,89 դրամ` ավելանալով 2,75 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,06 կետով` մինչև 13,10 դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը:






