Հունաստանին միջազգային օգնության տրամադրումը կարող է սկսվել արդեն դեկտեմբերին: Այս մասին 12-ժամյա նիստից հետո հայտարարել է եվրախմբի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
Նիստի մասնակիցները որոշում են կայացրել միաժամանակ Հունաստանին տրամադրել օգնության 3 տրանշ, որոնց ընդհանուր ծավալը 43,7 մլրդ եվրո է: Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստին Լագարդը հայտարարել է, որ Հունաստանը «վերադարձնում է իրեն իր արտաքին պարտքը սպասարկելու կարողությունը»,-փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






