AM
27 Նոյեմբեր 2012 - 07:29 AMT

Նավթի համաշխարհային գները նվազել են Եվրախմբի նիստի արդյունքների սպասումների ֆոնին

Նավթի համաշխարհային գները նոյեմբերի 26-ի սակարկությունների արդյունքներով նվազել են եվրագոտու երկրների ֆինանսների նախարարների (Եվրախումբ) նիստի արդյունքների սպասումով` Հունաստանին ֆինանսական օգնության նոր տրանշ տրամադրելու հարցերով, վկայում են սակարկությունների տվյալները:

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.46 դոլարով` մինչև մեկ բարելի համար 110.92 դոլար: WTI տեսակի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.54 դոլարով` մինչև մեկ բարելի համար 87.74 դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: