AM
27 Նոյեմբեր 2012 - 10:32 AMT

Հայաստանի նախկին վարչապետը թույլ չի տա, որպեսզի թոշակառուների փողերը հոսեն արտասահման

Հայաստանի նախկին վարչապետ, խորհրդարանում ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը մեղադրում է կառավարությանը նրանում, որ հանրապետությունում մինչև հիմա չեն ստեղծվել 100 տոկոս երաշխիքային կենսաթոշակային հիմնադրամներ: «Որտե՞ղ են կուտակվելու հավաքված կենսաթոշակային միջոցները, ո՞ւր են գնալու փողերը»,- նոյեմբերի 27-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է նա:

Դրա հետ կապված Բագրատյանը համոզմունք է հայտնել, որ կենսաթոշակային միջոցների կեսից ավելին կգնա արտասահման: «Մենք թույլ չենք տա, որպեսզի բնակչության միջոցներն արտահանվեն և դրանցով ձեռք բերվեն ինչ-որ բելգիական արժեթղթեր»,- հայտարարել է նա: Բագրատյանը հավելել է, որ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում է «please» անել Արևմուտքին և ապագայում ստանալ ՀՆԱ 2-տոկոսանոց աճ:

Բագրատյանին դուր չի գալիս նաև անցկացվող կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում դրությունը կապված նրա հետ, որ կենսաթոշակային միջոցները կարող են ներդրվել ավանդի տեսքով, այլ ոչ թե կենսաթոշակային հիմնադրամներում: «Ինչպե՞ս կարելի է «երկար փողերը» վերածել «կարճի»,- վրդովվել է նա: