AM
27 November 2012 - 13:09 AMT

Ericsson-ը մեղադրել է Samsung-ին պատենտային իրավունքները խախտելու մեջ

Աշխարհում հեռահաղորդակցային ցանցային սարքավորումների խոշորագույն արտադրող Ericsson ընկերությունը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ-ում Samsung Electronics Co ընկերության դեմ՝ մեղադրելով հարավկորեական ընկերությանը պատենտային իրավունքները խախտելու մեջ:

Շվեդական ընկերությունը նշել է, որ դա վերաբերում է պատենտավորված Ericsson տեխնոլոգիային, որը նշանակալի դեր ունի մի շարք հեռահաղորդակցային ու ցանցային չափանիշների համար, որոնք կիրառվում են Samsung պրոդուկտներում, ինչպես նաև Ericsson-ի այլ պատենտավորված գյուտերի համար, որոնք հաճախ կիրառվում են անլար պրոդուկտներում ու սպառողական էլեկտրոնիկայում.:

Զուտ եկամուտը Ericsson-ի մտավոր սեփականությունից 2011 թվականին կազմել է 938 մլն դոլար, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: