AM
28 November 2012 - 07:35 AMT

Windows 8-ի վաճառքն առաջին ամսում կազմել է 40 մլն պատճեն

Windows 8-ի վաճառքն առաջին ամսում կազմել է 40 մլն պատճեն, ասվում է ընկերության հաշվետվությունում:

Microsoft-ի ֆինանսական և մարքեթինգային ստորաբաժանման ղեկավար Թամի Ռելերը հաղորդել է, որ Windows 8-ի վաճառքը գերազանցում է նախորդ սերնդի օպերացիոն համակարգի` Windows 7-ի վաճառքը:

Windows 8-ը և Surface պլանշետային համակարգիչը գործարկվել են այս տարվա հոկտեմբերի 26-ին: Microsoft-ը չի բացահայտում Surface-ի վաճառքի մասին տվյալները:

Microsft-ում հուսով են, որ Windows 8-ը կօգնի ավելացնել ընկերության արտադրանքն օգտագործողների թիվը մինչև մեկ միլիարդ մարդ, հաղորդում է ՌԲԿ-ն: