AM
30 Նոյեմբեր 2012 - 07:48 AMT

ԱՄՀ-ն հուսով է, որ Հունաստանը կկատարի իր ֆինանսական պարտավորությունները

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հուսով է, որ Հունաստանը կկատարի իր ֆինանսական պարտավորությունները և կվճարի իր պարտքային պարտավորությունների դիմաց մասնավոր ներդրողներից մինչև դեկտեմբերի 13-ը: Նման հայտարարություն է արել կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջերի Ռայսը Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ինչպես նշել է Ռայսը, միայն այս պայմանով ԱՄՀ-ն կկարողանա խորհուրդ տալ տնօրենների խորհրդին «ավարտել իր առաջին տեսությունը» Աթենքին աջակցելու ծրագրի վերաբերյալ, առանց որի հնարավոր չի լինի շարունակել ծրագիրը: Հունական իշխանությունները դեռևս չեն որոշել, թե ինչ գնով կկարողանան գնել պետթղթերը մասնավոր ներդրողներից, հայտնում է ՌԲԿ-ն: