AM
30 Նոյեմբեր 2012 - 09:45 AMT

«ՍԱՍ-ԳՐՈՒՊ»-ը հանդես է եկել Հայաստանի կապիտալի շուկայում արտարժույթով պարտատոմսեր թողարկելու առաջարկով

«ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ն նոյեմբերի 30-ին հայտարարել է Հայաստանի կապիտալի շուկայում արտարժույթով պարտատոսմեր թողարկելու մասին:

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 10 դոլար, ինչը հնարավորություն կտա առավել լայն ընդգրկվածություն ունենալ պարտատոմսերի ձեռքբերման գործընթացում:

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից` 2012-ի դեկտեմբերի 6-ից 2013-ի հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում:

«ՍԱՍ-ԳՐՈՒՊ»-ն առաջին անգամ Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում հանդես է գալիս կորպորատիվ արժույթային պարտատոմսերի առաջարկով իր հաճախորդների և ներդրողների համար»,- ասել է ՍԱՍ սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանը: Նրա խոսքով, ներդրումներ ներգրավելու նպատակը մայրաքաղաքում «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի ցանցի ընդլայնումն է:

Ինչպես նշել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի բանկային ներդրումային գործարքների գծով տնօրեն Առնո Մոսիկյանը, դա թույլ կտա ներդրումներ ներգրավել արտասահմանից, առավել ևս, որ մեծ հետաքրքրություն են հանդես բերում ներդրողներ Ռուսաստանից և այլ երկրներից, որտեղ հայկական համայնքներ կան:

Պարտատոմսերը կցուցակվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում: Ցանկացողները կարող են ձեռք բերել պարտատոմսեր ԱՄՆ 10 դոլարից մինչև 5 մլն դոլար ծավալով:

Առնո Մոսիկյանը նաև հավելել է, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, լինելով «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի ռազմավարական գործընկերը, չի բացառում հետագայում IPO անցկացումը: