Դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 13-ը Յուքոմ ընկերությունը մատուցում է անակնկալ ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող իր բոլոր բաժանորդներին` բարձրացնելով ինտերնետային արագությունները:
Մինչև հունվարի 13-ը Ucom ընկերության U!Net Starter, U!Net Basic և U!Net Ultra փաթեթները կգործեն 50Մբ/վ արագությունով, իսկ Երեքը մեկում (IP հեռուստատեսություն, ինտերնետ, հեռախոս) փաթեթներում ներառված ինտերնետային արագությունները կդառնան մինչև 100Մբ/վ:
Իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների արագությունները նույն ժամանակահատվածի համար կարագանան երեք անգամ:
Սակագնային փաթեթների գները չեն փոփոխվել: