AM
3 Դեկտեմբեր 2012 - 11:51 AMT

ԱԺ-ն կքննարկի հարկային վարչարարության բարելավման ծրագիրը դեկտեմբերի 3-6-ի քառօրյայի ընթացքում

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ պատգամավորները քննարկեցին 2012 թվականի հուլիսի 9-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի» ֆինանսավորման համաձայնագիրը:

Հիմնական զեկուցողը՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը, տեղեկացրեց, որ ծրագրի նպատակն է հարկային վարչարարությունը բարեփոխելու և արդիականացնելու միջոցով կրճատել հարկերից խուսափելու դեպքերը, խթանել հարկային պարտավորությունների կամավոր կատարումը և բարձրացնել վարչական արդյունավետությունը:

Քննարկված համաձայնագիրը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ընդգրկվելու ԱԺ դեկտեմբերի 3-6-ի չորսօրյա նիստերի օրակարգում: