Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.5% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 1.6% և 0.2% գնանկումով:
2012թ. նոյեմբերին 2011թ. նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 13.1% և 9.6%-ով, իսկ 2011թ. դեկտեմբերի համեմատ` 11.6% և 6.8%-ով:
Այսօրվա դրությամբ «Սուպեր» տեսակի բենզինը կարելի է ձեռք բերել 540 դրամ, «Պրեմիում»` 510 դրամով, «Ռեգուլյար»` 490 դրամով:






