AM
4 Դեկտեմբեր 2012 - 08:00 AMT

ԱԼՌՈՍԱՆ 9 ամիսների ընթացքում նվազեցրել է ալմաստի արդյունահանումը 3 տոկոսով` մինչև 25.44 մլն կարատ

«ԱԼՌՈՍԱ» ԲԸ-ն` աշխարհում ալմաստի հումքի խոշորագույն արտադրողը, 2012-ի 9 ամիսների արդյունքներով ավելացրել է արդյունահանումը 6 հանքավայրերում, երեքում` նվազեցրել, վկայում են ընկերության նյութերը:

Հաշվետու շրջանում արդյունահանման ընդհանուր ծավալը կրճատվել է 3 տոկոսով անցած տարվա նույն շրջանի համեմատ և կազմել 25.44 մլն կարատ:

Ուդաչնայա խողովակում արդյունահանումը կրճատվել է 53 տոկոսով` մինչև 3.859 մլն կարատ, Կոմսոմոլսկայա խողովակում` 58 տոկոսով` մինչև 131 հազար կարատ, Զարնիցա խողովակում` 13 տոկոսով (մինչև 111 հազար կարատ), հաղորդում է ՓՐԱՅՄ գործակալությունը: